Project Manager
Duis aute irure dolor in reprehenderit in voluptate velit esse cillum dolore eu fugiat nulla pariatur.
Creative Director
Duis aute irure dolor in reprehenderit in voluptate velit esse cillum dolore eu fugiat nulla pariatur.
Creative Staff
Duis aute irure dolor in reprehenderit in voluptate velit esse cillum dolore eu fugiat nulla pariatur.
Project Manager
Duis aute irure dolor in reprehenderit in voluptate velit esse cillum dolore eu fugiat nulla pariatur.
Որևէ տեղ և երբևէ կարծիք չեմ հայտնել որևէ կազմակերպության մասին, սակայն, երբ սեղմ ժամկետում, մեր ֆինանսական վիճակին հարմարվելով, մեր արջև ծառացած խնդիրներն, առանց տրտնջալու և մեծ ոգևորությամբ, լուծվեցին <<ՍՈԼԱՐ ՑԵՆՏՐ>> ընկերության կողմից, չէի կարող շնորհակալական խոսքս չուղղել այդ կոլեկտիվին . <<Աստված ձեզ պահապան տղաներ, թող միշտ արևը շողա ձեր ընտանիքներում և թող միշտ աշխատանքում և կյանքում անփորձանք լինեք>>:
Բագրատ Գրիգորյան, կենսաթոշակառու:
Մենք երկար և մանրակրկիտ փնտրում էինք արևային էներգիայով զբաղվող ընկերություն: Մեզ հաջողվեց գտնել <<ՍՈԼԱՐ ՑԵՆՏՐ>> կազմակերպությանը, որը մատուցեց բարձր մակարդակով ծառայություններ: Արդեն մի քանի օր անց երևաց դրական արդյունքները, որոնք շուտով գերազանցեցին մեր բոլոր ակնկալիքները:
Վարդան Աբգարյան, ռուսաստանաբնակ գործարար:
<<ՍՈԼԱՐ ՑԵՆՏՐ>> ընկերությունը բավարարեց իմ սպասելիքները . բոլոր մասնագետները, որոնց հետ ես աշխատեցի ի վիճակի են ոչ ստանդարտ մտածել և կարողանում են դուրս գալ ընդհանուր ընդունված կարծրատիպերից: Աշխատելով մեր պրոեկտի վրա՝ առաջարկեցին անհրաժեշտ և ոչ սովորական լուծումներ, որոնք ի կատար ածվեցին կարճ ժամանակահատվածում:
Հարություն Մուրադյան, անհատ ձեռնարկատեր, ապակեգործ:
Բոլորովին էլ կասկած չունեի, որ <<ՍՈԼԱՐ ՑԵՆՏՐ>> ընկերության ղեկավարը , ով երկար տարիներ կրել է սպայական ուսադիրներ , բարձր կպահի արդեն իր մեջ դաստիրակված կադրային սպայի բարձրարժեք խոսքն ու պատիվը՝ նույնը, որպես աշխատաոճ պահանջելով իր կոլեկտիվից : Վստահելով՝ ևս մեկ անգամ համոզվեցի նրանց պարտաճանաչ լինելու հանգամանքին:
Հովհաննես Միրոյան, բժշկական գիտությունների դոկտոր, ակնաբույժ:
Ժողովուրդն ասում է գրագետին գերի եղիր, անգետին ընկեր մի դարձիր, մենք վստահեցինք Ալիկ Ֆահրադյանին և նրա գրագետ անձնակազմին և արդյունքը նույնիսկ անսպասելի բարձր եղավ:
Ալբերտ Սնջոյան, <<ԱՐԵՎ>> ռեստորանային համալիրի սեփականատեր
<<ՍՈԼԱՐ ՑԵՆՏՐ>> -ի ղեկավարության և ինժեներական կազմի գրագետ, սրտացավ և անկեղծ մոտեցման շնորհիվ ես միայն առաջին օրն եմ հետևել նրանց աշխատանքին, այնուհետև զգացի, որ զուր ժամանակ եմ կորցնում, մարդիկ իրենց գործին շատ պրոֆեսիոնալ մոտեցում են ցուցաբերում :
Ռաֆիկ Մարտիրոսյան, Գործարար
Ես շնորհակալ եմ Ալիկ Ֆահրադյանից և նրա հմուտ աշխատակազմից ու վստահորեն խորհուրդ եմ տալիս իմ ընկերներին, բարեկամներին, հարևաններին և բոլորին՝ օգտվելու նրա ընկերության ծառայություններից և հնարավորինս արագ, առանց ժամանակ կորցնելու, որովհետև մեր բնության տված պարգևից պետք է օգտվել և դիմել վերջինիս օգնությանը:
Ավետիք Մանուկյան, << Նոր Դվին >> ռեստորանային համալիրի սեփականատեր
Մեր երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխության շնորհիվ ծնվում են <<ՍՈԼԱՐ ՑԵՆՏՐԻ>> նման ընկերությաններ, որոնք սեփական ժողովրդին կարողանում են այսպիսի բարձր մակարդակով ծառայություն մատուցել՝ բացառելով խաբկանքը և ինքնագովեստը, վստահենք <<ՍՈԼԱՐ ՑԵՆՏՐ>>-ին:
Ռոբերտ Գրիգորյան, Մեծամորի քաղաքապետ